Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ.
«Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 04) ապրանքախմբի տարանջատված կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը՝
առաջին անգամ արձանագրելիս առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո մեկ տարվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2382 հոդվածում «երեսունհինգերորդ» բառը փոխարինել «երեսունհինգերորդ եւ երեսունիններորդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: