Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-032-17.09.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի նախաբանից հանել «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության հետ կապված հարաբերությունները:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի գործունեության հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքները, ներառյալ տարածական տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումը, տարածումը եւ տրամադրումը իրականացվում են սույն օրենքի համապատասխան:

2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում, հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծման եւ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի, քարտեզարության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում միջազգային համագործակցության կարգը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին հոդվածով

«Հոդված 1.1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) գեոդեզիա՝ գիտական, տեխնիկական, արդյունաբերական եւ այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերեւույթի եւ տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում նշված կոորդինատների եւ բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու համար.

2) գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում գիտատեխնիկական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման եւ կառավարչական գործունեություն.

3) գեոդեզիական կետ` ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերեւույթին - որոշված կոորդինատներով եւ բացարձակ բարձրություններով.

4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում:

5) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման, օգտագործման եւ ծառայությունների մատուցման գործընթաց.

6) Երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերեւույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերեւույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը:

8) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի եւ բնության մեջ նրա իրական չափերի միջեւ.

9) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների եւ հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

10) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը եւ կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

11) տարածական տվյալներ՝ տարածական օբյեկտների վերաբերյալ տվյալներ, որոնք ներառում են տեղեկություններ դրանց ձեւի, տեղադիրքի եւ հատկությունների մասին, եւ սահմանված տարածա-ժամանակային կոորդինատային համակարգում ունեն որոշակի տեղադիրք.

12) տարածական օբյեկտ՝ իրական աշխարհի առարկա կամ երեւույթ, որը բնութագրվում է Երկրի վրա որոշակի տեղադիրքով.

13) բազային տարածական տվյալներ՝ համընդանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող եւ այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ:

14) թեմատիկ տարածական տվյալներ՝ իրավահարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական եւ այլ).

15) տարածական տվյալների բանկ՝ բազային եւ (կամ) այլ տարածական եւ ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների եւ օբյեկտների վիճակի, երեւույթների եւ գործընթացների մոնիթորինգի, ինչպես նաեւ հանրապետական եւ տեղական մակարդակներում սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական եւ այլ խնդիրների լուծման համար.

16) մետատվյալներ՝ տարածական տվյալներ եւ ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.

17) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման եւ ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական եւ այլ գործունեությունների ընթացում բխող հարաբերությունների ոլորտ.

18) քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` քարտեզագրական եւ գեոդեզիական գործունեության իրականացումից ստեղծված եւ հետագա օգտագործման նպատակներով երկարատեւ պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու.

19) աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության, մոդելավորման, կառավարման եւ տարածման համար.

20) տարածական տվյալների ենթակառուցվածք՝ հանդիսանում է տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների (ստանդարտների), մարդկային ռեսուրսների եւ դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որոնք անհրաժեշտ են տարածական տվյալների, մետատվյալների ձեռք բերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման եւ ծառայությունների մատակարարման համար:

21) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված եւ իրականացված նորմերի եւ կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, ստանդարտների, մետատվյալների եւ դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների եւ հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման եւ օգտագործման համաձայնության, համակարգման եւ մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.

22) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբ-տեխնոլոգիաների միջոցով:»:

Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. «գ» կետում «(պլանային եւ բարձունքային)» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային եւ իրական ժամանակում մշտապես գործող)» բառերով.

բ. «զ» կետում «սահմանագծման» բառից հետո լրացնել «(դելիմիտացիա),» բառը, իսկ «սահմանազատման» բառից հետո լրացնել «(դեմարկացիա)» բառը.

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժդ» կետով՝

«ժդ) իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների զարգացումը, շահագործումը եւ տվյալների մատակարարումը:».

2) 3-րդ մասում՝

ա. «ա» կետում «կադաստրի, հողերի ծրաչափություն» բառերը փոխարինել «կադաստրային» բառով.

3) 4-րդ մասում՝

ա. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) տեղագրական եւ կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.».

բ. «բ» կետում «տեղագրական,» բառից հետո լրացնել «կադաստրային,» բառը.

գ. «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Երկրի հեռազննման արդյունքում ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.».

դ. «է» կետում «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական եւ այլ պաշտոնական քարտեզների)» բառերը փոխարինել «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական եւ պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, տուրիստական բուկլետների)» բառերով.

ե. «թ» կետում «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով.

զ. «ժ» կետում «քարտեզների ու հատակագծերի» բառերը փոխարինել «քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների» բառերով.

է. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժդ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» կետերով՝

«ժդ) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծում, վարում եւ փոխգործելիության ապահովում.

ժե) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծում, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովում.

ժզ) տարածական տվյալների եւ ծառայությունների հասանելիության ապահովում ազգային գեոպորտալի միջոցով.

ժէ) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման եւ կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստում.

ժը) տարածական տվյալների, ծառայությունների օգտագործման եւ փոխանակման քաղաքականության մշակում:».

4) 5-րդ մասի «բ» կետում «երկրատեղեկատվական» բառը փոխարինել «աշխարհագրական տեղեկատվական» բառերով, իսկ «համակարգերի» բառից հետո լրացնել «,(տարածական տվյալների ենթակառուցվածք)» բառերը:

Հոդված 6. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «նյութերի եւ» բառերից հետո լրացնել «տարածական» բառը.

բ. լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության սուբյեկտները ենթակա են հաշվառման կոմիտեի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 2-րդ Գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ».

Հոդված 8. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ «ա» կետում «գեոդեզիայի եւ քարտեզագրության» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

2) «բ» կետում «գեոդեզիական եւ քարտեզագրական» բառերը փոխարինել «գեոդեզիական, քարտեզագրական, տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերով.

3) «դ» եւ «զ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային եւ թեմատիկ տարածական տվյալների ցանկը եւ դրանց ստանդարտացման ուղեցույցները.

զ) սահմանում է տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման եւ վերջինիս միջոցով տեղեկատվության տրամադրման կարգը.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» կետով.

«է) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման եւ տեղեկատվության տրամադրման կարգը:»:

Հոդված 9. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը».

2) «ա» կետում «գեոդեզիայի եւ քարտեզագրության» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

3) «բ» կետում «բնագավառի» բառից հետո լրացնել «եւ տարածական տվալների ենթակառուցվածքի վերաբերյալ» բառերը.

4) «գ» կետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող» բառերը.

5) «ե» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական» բառը.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.

«ի) ուսումնասիրում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գեոդեզիական եւ քարտեզագրական տարրեր պարունակող պետական եւ տեղական նշանակության աշխատանքները: Նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն կոմիտեի համաձայնությամբ:»:

Հոդված 10. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) «ա», «բ», «գ» կետերում «ճյուղային» բառից հետո լրացնել «(ոլորտային)» բառը.

2) «ե» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական» բառը.

3) «զ» կետում «նյութեր» բառից հետո լրացնել «ու տարածական տվյալներ Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտներով:» բառերը:

Հոդված 11. Օրենքի 7-րդ հոդվածում «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ե) Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն կոմիտե տրամադրում է գեոդեզիական եւ քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:»:

Հոդված 12. Օրենքի 3-րդ Գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 3.

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:

Հոդված 13. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) վերնագրում «քարտեզագրական» բառերից հետո լրացնել «, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերը.

2) 3-րդ մասում «ա» կետում «քարտեզագրական» բառից հետո լրացնել «, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերը.

3) «բ» կետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերը:

Հոդված 14. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «այդ գործիքների ու սարքերի սերտիֆիկացումը,» բառերը հանել.

2) 2-րդ մասում «եւ սերտիֆիկացման» բառերը հանել:

Հոդված 15. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «նյութերն ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառը, իսկ նույն հոդվածի երկրորդ պարբերության «նյութերի» բառից հետո լրացնել «եւ տարածական տվյալների» բառերը:

Հոդված 16. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «նյութերը ու» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով, իսկ «այլ նյութերը ու» բառերը փոխարինել «այլ նյութերն ու տարածական» բառերով.

2) 2-րդ մասում «նյութերը ու» բառերը փոխարինել «նյութերն ու տարածական» բառերով.

3) 3-րդ մասում «նյութերից եւ» բառերից հետո լրացնել «տարածական» բառը.

4) 6-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «գեոդեզիայի եւ քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների» բառերով.

2) 3-րդ մասի «դ)» կետից հանել «պետական կազմակերպություններին,» բառերը:

Հոդված 18. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «նյութերից ու» բառերից հետո լրացնել «տարածական» բառը:

Հոդված 19. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Պետական գեոդեզիական եւ մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը».

2) 1-ին մասում «(պլանային եւ բարձունքային» բառերը փոխարինել «(պլանային, բարձունքային եւ իրական ժամանակում մշտապես գործող)» բառերով.

3) 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերում «Գեոդեզիական» բառից հետո լրացնել «եւ իրական ժամանակում մշտապես գործող» բառերը:

Հոդված 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին, 16.2-16.5-րդ հոդվածներով.

«Հոդված 16.1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման սկզբունքները

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման եւ զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ապահովման հետ:

2. Տարածական տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն եւ հաստատված ճշգրտություն:

3. Տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական նորմերի եւ ստանդարտների հիման վրա:

4. Տեխնիկական կանոնակարգերի, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցում եւ համապատասխանեցում միջազգային ստանդարտներին:

5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական եւ տեխնիկական համակարգի ստեղծման եւ զարգացման փուլայնությունը, որոնք բնութագրվում են կայունությամբ, զարգացման եւ շարունակական բարելավման անսահմանափակ տեւողությամբ՝ ինտեգրված եւ համալիր մոտեցումների հիման վրա:

6. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարումը ազգային գեոպորտալի միջոցով:

7. Ազգային տարածական տվյալների քաղաքականությունը իրականացվում է պարզության, թափանցիկության եւ արդարության միեւնույն ժամանակ անվտանգության սկզբունքների հիման վրա:

Հոդված 16.2. Տարածական տվյալների բաշխումը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում առանձնացվում են բազային եւ թեմատիկ տարածական տվյալների շերտեր: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային եւ թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

2. Բազային տարածական տվյալների շերտերը համարվում են պետական սեփականություն՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից եւ դրանց ստեղծումից (թարմացումից), եւ մասնավորեցման ենթակա չեն: Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման չպետք է պարունակի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, ինչպես նաեւ այլ տեղեկություններ, որոնց հասանելիությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված է:

3. Թեմատիկ տարածական տվյալների կառուցվածքը, դրանց թարմացման եւ տրամադրման կարգը սահմանվում են ոլորտային լիազոր մարմինների կողմից ընդունված իրավական ակտերով:

4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում տարածական տվյալները ստեղծվում, պահպանվում եւ բաշխվում են մեկ միասնական կոորդինատային համակարգում:

Հոդված 16.3. Մետատվյալների ստեղծումը եւ բովանդակությունը

1. Մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել եւ օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից:

2. Տարածական տվյալներ տրամադրող պետական եւ տեղական ինքնակառավաման մարմինները ստեղծում են իրենց մետատվյալները եւ ապահովում դրանց արդիականությունը:

3. Մետատվյալների ստեղծման եւ թարմացման կանոնները սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 16.4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի փոխգործելիությունը, ոլորտային կադաստրների ինտեգրումը եւ տարածական տվյալների օգտագործման եւ փոխանակման քաղաքականությունը

1. Կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների եւ ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների եւ էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաեւ կատարման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը:

2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային քարտեզագրական շերտերի հասանելիությունը:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանեիություն ազգային գեոպորտալի միջոցով համաձայնեցված ձեւաչափով եւ որակով:

4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության եւ օգտագործման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 16.5. Սուբյեկտների եւ երրորդ անձանց պարտականությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի կառավարումը եւ կազմակերպումը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է.

1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտին վերաբերող պետական քաղաքականության բարելավում,

2) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքին վերաբերող նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողության եւ հսկողության կազմակերպում,

3) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի գեոպորտալի ստեղծում եւ շահագործում,

4) տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ոլորտում սուբյեկտների իրավասությունների որոշում եւ հաստատում:

2. Ազգային տարածական տվյալների օգտագործման եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը կոմիտեն է:

4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի սուբյեկտները ապահովում են տարածական տվյալների հավաքածուների թարմացումը եւ դրանց ինտեգրումը ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության եւ զարգացման համար ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 21. Օրենքի 5-րդ Գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ»:

Հոդված 22. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի, քարտեզագրության եւ տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում».

2) առաջին պարբերությունում «Գեոդեզիայի եւ քարտեզագրության» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով.

3) երկրորդ պարբերությունում «գեոդեզիական եւ քարտեզագրական» բառերը փոխարինել «գեոդեզիայի, քարտեզագրության, տարածական տվյալների ենթակառուցվածքի» բառերով:

Հոդված 23. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է.

1) Ազգային տարածական տվյալների օգտագործման եւ վարման կարգը.

2) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի իրագործման նպատակով սուբյեկտների պարտականությունները.

3) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության եւ զարգացման համար ֆինանսավորման կարգը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ժամկետում, լիազոր մարմինը.

1) սահմանում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային եւ թեմատիկ շերտերի տարածական տվյալների ցանկը.

2) սահմանում է մետատվյալների ստեղծման եւ թարմացման կանոնները.

3) սահմանում է տարածական տվյալների հավաքածուների եւ ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների եւ էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը եւ կատարման ժամկետները.

2) հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության եւ օգտագործման կարգը:

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքներին, ներառյալ տարածական տվյալների հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, տարածմանը եւ տրամադրմանը վերաբերող հարցերը:

Նախագծով սահմանվել են տարածական տվյալների եւ ենթակառուցվածքների, բազային եւ թեմատիկ տվյալների ցանկը եւ դրանց ստանդարտացման ուղեցույցները, աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ), գեոպորտալի, տարածական (ՏՏԵ) եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների (այսուհետ՝ ԱՏՏԵ) վերաբերյալ կարգավորումները: Սահմանվել է նաեւ, որ նախագծային փաստաթղթերը հաստատվում են միայն Կադաստրի կոմիտեի համաձայնությամբ: Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտների համաձայն՝ Կոմիտեն տրամադրում է տեղագրական եւ քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ:

Նախագիծը կարգավորում է տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, վարման եւ փոխգործելիության ապահովման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծման, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովման հարցերը, ինչպես նաեւ տարածական տվյալների եւ ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով:

Նախատեսվել են նաեւ քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման եւ կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստմանը, տարածական տվյալների օգտագործման եւ փոխանակման քաղաքականության մշակմանն առնչվող խնդիրները:

Առկա խնդիրներից մեկն այն է, որ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) չի նախատեսում տարածական տվյալների եւ տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ:

Վերջիններս կնպաստեն կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական եւ կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը եւ օգտագործմանը, Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների եւ նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության եւ տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը եւ ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաեւ շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի եւ աշխատատարության կրճատմանը:

Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել ՀՀ կառավարության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, գեոդեզիայի, քարտեզագրության եւ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառներում հաստատել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությանը վերաբերող վեճերի լուծման եւ սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակ՟ցության կարգը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն