Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-039-22.09.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ «Ա» տիպի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղեւորների փոխադրման գործունեություն:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի՝

2. 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«5. Օդանավակայանների տարածքներում տաքսի ծառայությունների մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղերից, կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղեւորների կողմից իրականացված պատվերներով:

6. Օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն «Ա» տիպի լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «գ» կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասի 3-րդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով:

2. 8-րդ մասից հետո լրացնել նոր 9-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«9. Օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից: