«Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղեւորների փոխադրման գործունեություն.
Օդանավակայանի տաքսու կայանատեղ՝ օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք:»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետի «տաքսամետրով (սակաչափիչով)» բառերը փոխարինել «սակաչափիչով» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղեւորների պատվերով:
6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին կահավորում եւ սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:
8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած՝ օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի երրորդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Օդանավակայանի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է «Գովազդի մասին» օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: