Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել նոր ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
«- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից օդանավակայանների տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով» |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամսվա մեկից: