Հոդված 1.
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-252) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
«3. Բանկերի մասնակիցների միջեւ շահույթի բաշխման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: