Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-040-22.09.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019թ. հուլիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է կրթության եւ գիտության բնագավառում երկու երկրների ուղղակի համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Խորհրդային տարիներին երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցությունը գտնվել է բարձր մակարդակի վրա: Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փորձում է վերականգնել երբեմնի սերտ համագործակցությունը:

Նախագծի նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջեւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ նպաստել պետությունների հետազոտողների, դասախոսների, ուսանողների եւ աշակերտների փոխանակման ծրագրերին:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագիծը վավերացնելու արդյունքում ակնկալվում է առավել արդյունավետ համագործակցություն կրթության եւ գիտության բնագավառում, այդ թվում նաեւ այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում երկու երկրները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
 
Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ` Կ.ԽՏՐՅԱՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջին տարիներին Հայաստանի եւ Վիետնամի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց եւ զարգացում: 2017թ. լրացավ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2013 թվականին Հանոյում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը նպաստեց երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը: Գործում է տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, որի երկրորդ նիստը նախատեսված է անցկացնել ս.թ. հոկտեմբերին, Երեւանում: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է համագործակցություն նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեռեւս խորհրդային տարիներից երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցությունը գտնվել է բարձր մակարդակի վրա: Վիետնամից բազմաթիվ ուսանողներ կրթություն են ստացել հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը կնպաստի ոլորտում երբեմնի ակտիվ համագործակցության վերականգնմանը, մարդկանց միջեւ շփումների ավելացմանը եւ մշակութային կապերի զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ 2019թ. հուլիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ` Ավետ Ադոնց


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծով ՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ (Հոդվածներ 6-րդ, 8-րդ եւ 9-րդ):

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ


Հարգելի պարոնայք


Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն