Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում եւ համապատասխան նշանով կահավորվում են Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:»:
Հոդված 2. Օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝
1) վաճառողը չունի շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.
3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների եւ պայմանների խախտմամբ, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ Օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի.
4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
5) շրջիկ առեւտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված վայրը, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար Երեւան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:»:
Հոդված 3. Օրենքի 5.3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Շրջիկ առեւտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առեւտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաեւ սահմանված ժամը լրանալուց հետո:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: