Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.
1) 10-րդ մասի 1-ին պարբերության մեջ «յուրաքանչյուր վիճակախաղի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը.
2) 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը.
3) 10-րդ մասի 5-րդ պարբերության մեջ «միայն վիճակախաղի» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը, իսկ «21+» թվերը փոխարինել «18+» թվերով:
4) 10-րդ մասի 7-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ տոտալիզատորը)» բառերը.
5) 11-րդ մասում «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «,ինտերնետ շահումով խաղի» բառերը.
6) ) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: »:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մինչեւ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 19.06.2019թ. ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից) ինտերնետ շահումով խաղերի գովազդը եղել է ագելված, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների: Օրենքի համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը եւ նրա նկատմամբ սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները: Արդյունքում 2020թ. համացանցով կատարված խաղադրուքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ (կցվում է ): Այդ մասին են վկայում նաեւ Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքները եւ առաջարկությունը՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ:
Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում (աշխարհում նման աճեր չեն գրանցվում) աճող խաղամոլության ռիսկերը, ինչպես նաեւ շահումով խաղերի, խաղատների եւ խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն եւ լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացումներ, որի արդունքում ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի եւ խաղատների գովազդների նկատմամբ:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն եւ հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում: Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաեւ վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերման գործունեության գովազդի կարգավորումները կհապատասխանեցվեն խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակուներին՝ ավելի հավասարակշռված եւ մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զեռծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը եւ մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց եւ իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:
Նախագիծը դժգոհություն է (ներկայացված է հանրային քննարկման ամփոփաթերթում) առաջացրել գովազդային մեդիա ոլորտում՝ որ գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը (60%-70%) գոյանում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի շնորհիվ, սակայն մեր հաշվարկներով (կցվում է ) այն կազմում է 20%-25%:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել եւ ապահովվել Օրենքով սահմանված պահանջների հետ կապված հարաբերությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում