Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.
1) 10-րդ մասի 1-ին պարբերության մեջ «յուրաքանչյուր վիճակախաղի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը.
2) 10-րդ մասի 4-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը.
3) 10-րդ մասի 5-րդ պարբերության մեջ «միայն վիճակախաղի» բառից հետո լրացնել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը, իսկ «21+» թվերը փոխարինել «18+» թվերով:
4) 10-րդ մասի 7-րդ պարբերության մեջ «վիճակախաղը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ տոտալիզատորը)» բառերը.
5) 11-րդ մասում «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «,ինտերնետ շահումով խաղի» բառերը.
6) ) 15-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15. Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: »:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: