Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-047-23.09.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած, ապա Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համապատասխանաբար Հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատախազի համար սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «քսան» բառը փոխարինել «երեսուն» բառով.

2. 12-րդ մասում՝

ա) «քսան» բառը փոխարինել «երեսուն» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւով.

բ) լրացնել նոր նախադասություն.

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու նպատակով նշանակում կատարվում է վարչապետի, իսկ մյուս ինքնավար թափուր պաշտոններում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից:».

3. 15-րդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «13-րդ» թվով.

2. 20-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համապատասխանաբար Հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատախազի համար սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: