Armenian ARMSCII Armenian
Պ-047-23.09.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «քսան» բառը փոխարինել «երեսուն» բառով.

2) 12-րդ մասում՝

ա. «քսան» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «երեսուն» բառով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու նպատակով նշանակում կատարվում է վարչապետի, իսկ մյուս ինքնավար թափուր պաշտոններում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից:».

3) 15-րդ մասի «11-րդ» բառը փոխարինել «13-րդ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: