Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-152-Ն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում՝
«Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր | 4.50» |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական | 5.00 |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար | 5.00 |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի օգնական | 4.50 |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական | 3.50»: |