Armenian ARMSCII Armenian
Կ-0491-23.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետը «տարածքներում» բառից հետո լրացնել «, կամ օրենսգրքի 26-րդ հոդվածով արգելվում է օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: