1. 1-ին կետում «եւ սոցիալական» բառերը փոխարինել «, սոցիալական (բացառությամբ՝ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության» բառերով,
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետ.
«ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում կիրառվում է սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ 0.0 գործակիցը.»,
3. 2-րդ կետում «արհեստական եւ բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման)» բառերը փոխարինել «բնապահպանական, առողջապահական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման եւ վարչարարության նվազեցման պահանջով:
Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը եւ համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Նման գործունեության կանխարգելման մեջ կենտրոնական ինստիտուտներից պետք է սահմանել վարչաիրավական պայքարը:
Սահմանվել է դրույթ համաձայն որի արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու պահանջը բխում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներից եւ այդ լրացումներով պայմանավորված՝ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակին համապատասխան բնօգտագործման վճարի վճարման անհրաժեշտությունից: Բացի այդ օրենքում արտոնություն է սահմանվում կենսաթոշակային տարիքի մարդկանց համար, առ այն, որ տարիքային այդ խմբի համար սոցիալական նպատակներով՝ սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում: Քանի որ սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը դա օգտագործման տեսակ է անձնական կարիքների բավարարման համար՝ առանց շահույթ հետապնդելու, իսկ սիրողական ձկնորսությունը ըստ որսի կանոնների իրականացվում է կարթերով, չի ենթադրում բարդ գործընթաց ու մարդածին մեծ ճնշում բնության վրա, ապա նախատեսվում է այն տարիքային այս խմբի համար դարձնել անվճար: Բացի այդ որոշ գիտական տվյալներով սիրողական ձկնորսությունն ունի իր դրական հետեւանքները բնական էկոհամակարգերի առողջացման համար եւ աշխարհի շատ երկրներում այս գործընթացն առհասարակ անվճար է: Սա նպատակ է հետապնդում դյուրացնել սոցիալական այս խմբի որոշ սոցիալական ու զբաղվածության հարցերը: 2019 թվականի տվյալներով սիրողական ձկնորսության համար շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 ՀՀ քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի: Ողջ գործընթացի համագումարը կազմել է մոտավորապես 7 մլն ՀՀ դրամ, որից վերոնշյալ խմբի կողմից վճարված գումարը՝ մոտավորապես 2,5 մլն դրամ: Հաշվի առնելով նախատեսվող փոփոխության սոցիալական նպատակը, գտնում ենք որ այն էական ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի կարգավորման առանցքային ուղղություններն են՝
1) անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու եւ օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջը: Oրենքի համապատասխան հոդվածներում նախատեսվել են համապատասխան փոփոխություններ՝ նպատակաուղղված դրանց պահելու գործընթացն լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական եւ իրավանբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով եւ առյասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված եւ վերահսկելի դարձնելուն:
Օրենքի նախագծում նախատեսվում է անցումային դրույթներ, որով Օրենքի ընդունումից հետո վայրի կենդանիներ անազատ պայմաններում պահողներին (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) տրամադրվում է 12 ամիս ժամանակ՝ գալու եւ լիազոր մարմնից դրանց պահման թույլտվություն ստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին տրամադրելու համար:
2) Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածները՝ օգտագործման գործընթացի կանոնակարգման եւ վարչարարության նվազեցման նպատակով:
3) Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման համար սահմանվել է բացառություն՝ հիմքում դնելով այն կարգավորումը, որով Հարկային օրենսգրքում սահմանվել է դրույթ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության իրականացման համար բնօգտագործման վճար չգանձելու՝ հետեւաբար օգտագործման այդ ենթատեսակի անվճար լինելու մասին: Նախագծի 5-րդ հոդվածում «գ» կետը ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթը հանվել է, «դ) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման վճարների գանձման կարգի սահմանումը.» կետի հետ կապված՝ նման կարգի անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կենսապաշարի օգտագործման դիմաց բնօգտագործման վճարների գանձման գործընթացը կարգավորվում է Հարկային օրենսգրքով:
4) Լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաեւ մի շարք նոր հասկացություններ, որոնց վերաբերյալ Օրենքում ներառվել են դրույթներ: Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն «Կենդանական աշխարհի ուսումնասիրության խնդիրներն են նաեւ՝ դ) կենդանական աշխարհի պահպանության եւ պաշտպանության ձեւերի ու մեթոդների մշակումը. ե) կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ձեւերի ու մեթոդների մշակումը»: Անիրատեսական է եւ ոչ անհրաժեշտ այդ կետերով սահմանված մեթոդների եւ ձեւերի մշակումը, քանի որ հաշվի առնելով կենդանական աշխարհի բազմազանությունը, յուրաքանչյուր տեսակին համար այդ բնորոշ ձեւերն ու մեթոդները խիստ տարաբնույթ են, կապխված են նաեւ օգտագործման նպատակներից, հետեւաբար անիրատեսական է բոլոր կենդանատեսակների համար սահմանել ընդհանուր մեթոդներ եւ ձեւեր: Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի հետ կապված փոփոխությունը խմբագրական բնույթի է, երկու կետերը միացվել են մեկ կետում, առավել հակիրճ բովանդակությամբ ու համապատասխանեցվել է փոփոխություններով պայմանավորված ընդհանուր կարգավորումներին, իսկ 4-րդ կետով սահմանված՝ Գործող օրենքի 27.2-րդ հոդվածի 7-րդ մասը իր բնույթով «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորման ենթակա դրույթներ են, այդ օրենքում նախատեսվող փոփոխությունների շրջանակներում կքննարկվեն 7-րդ կետով սահմանված պահանջների սահմանման անհրաժեշտությունը:
5) ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով գործող օրենքի նախաբանում «ՀՀ կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է» նախադասությունից հանվել է «բացառիկ» բառը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվող լրացումներով կարգավորումների նպատակը կայանում է նրանում, որ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան կիրառվեն պատասխանատվության միջոցներ: Դա կհանգեցնի նրան, որ Օրենքով կարգավորվող իրավահարաբերությունները կտեղափոխվեն վերահսկելի եւ առավել թափանցիկ դաշտ:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունով եւ լրացումով պայմանավորված կարգավորումների նպատակը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացվող հոդվածներին համապատասխան դրույթների ամրագրումն է, մասնավորապես՝ կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքի ամրագրումը, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքի մարդկանց համար սիրողական նպատակներով ձկնոսության դեպքում արտոնություն տալն է եւ դրա անվճար դարձնելը՝ նպատակ հետապնդելով հեշտացնել այդ տարիքային խմբի մարդկանց համար գործընթացը եւ լուծել նրանց համար որոշակի սոցիալական խնդիրներ:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում լրացումներ կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում Կարմիր գրքային եւ մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու եւ (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի մեկանգամյա դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով: Պետական տուրք է սահմանվել նաեւ Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար, ինչպես նաեւ Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար:
Համապատասխան թույլտվության տրամադրման, պայմանագրերի կնքման գործընթացը մեկանգամյա գործընթաց է:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծերի փաթեթը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Այն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով:
4. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ էական նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում