«Հոդված 19.10. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար, բացառությամբ սույն օրենքի 19.6 հոդվածով նախատեսված դեպքերի՝ | բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ |
Հոդված 19.11. Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1) անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար՝ | բազային տուրքի չափով |
Հոդված 19.12. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման թույլտվություն տրամադրելու համար՝ | բազային տուրքի չափով |
Հոդված 19.13. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար պետական տուրքի դրույքաչափերը
1) գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակով՝
2) սոցիալական նպատակով՝ 3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով՝ 4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման նպատակով՝ |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: