«Հոդված 19.10. Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1) վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվություն տրամադրելու համար, բացառությամբ սույն օրենքի 19.6 հոդվածով նախատեսված դեպքերի՝ | բազային տուրքի չափով, եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ |
Հոդված 19.11. Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1) անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար՝ | բազային տուրքի չափով |
Հոդված 19.12. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով թույլտվություն տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1) կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման թույլտվություն տրամադրելու համար՝ | բազային տուրքի չափով |
Հոդված 19.13. Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար պետական տուրքի դրույքաչափերը
| 1) գյուղատնտեսական եւ արդյունագործական նպատակով՝
2) սոցիալական նպատակով՝ 3) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական եւ վերարտադրության կազմակերպման նպատակներով՝ 4) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման նպատակով՝ |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: