Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)104-րդ հոդվածի վերնագրի եւ 1-ին պարբերության մեջ «էլեկտրատեղակայանքները» բառը փոխարինել «էներգատեղակայանքները» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ եւ 105-րդ հոդվածներում «Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 106.1-րդ հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 106.1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը
Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»
Հոդված 4. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 232.1. Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը
Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը վարչական վարույթ է հարուցում սույն օրենսգրքի 104, 105 եւ 106.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Էլեկտրաէներգետիկական համակարգում եւ էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
Քանի որ անհրաժեշտություն է առաջացել կարգավորելու նաեւ գազամատակարարման եւ ջերմամատակարարման համակարգերում պետական տեխնիկական վերահսկողության կազմակերպման գործընթացը, հետեւաբարպետք է կարգավորել նաեւ այդ համակարգերում տեղի ունեցող վարչական իրավախախտումների եւ վարչական պատասխանատվության հարցերը:
Վերը նշված հարցերը՝ կապված էներգետիկայի բնագավառի բոլոր համակարգերի հետ, ներկայացվող նախագծով ամբողջությամբ ներառվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի երեք հոդվածների մեջ: