Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 7.1-ին մասի 2-րդ կետից հանել «Երեւանի գլխավոր ճարտարապետը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «4» թիվը փոխարինել «5» թվով:
Հոդված 3. Օրենքի 48.1-ին հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Երեւանի գլխավոր ճարտարապետի,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: