Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-671-29.08.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ
 
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման  համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար՝ տարեկան  բազային տուրքի 500-ապատիկի չափով
 
11.3 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար` տարեկան 
 
բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 500-ապատիկի չափով
11.10. միջուկային տեղակայանքների շահագործման հանձնելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման հանձնելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման հանձնելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.13. միջուկային տեղակայանքների շահագործման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.15 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.16. միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործումից հանելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործումից հանելու համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.19. միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման համար` տարեկան
 
բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 20-ապատիկի չափով
11.21. ռադիոակտիվ նյութերի, կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ տարտահանման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10 -ապատիկի չափով
11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.26. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան
 
բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.28. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.29 միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան
 
բազային տուրքիբ 10-ապատիկի չափով
11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման եւ կարգաբերման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գերներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով
11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների  կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ պահման համար՝ տարեկան 
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ թաղման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 5-ապատիկի չափով
11.41. միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման  համար՝ տարեկան
 
բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի. սարքավորումների, համակարգերի պատրաստման համար՝ տարեկան
 
բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.44. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննության համար՝ տարեկան
 
 բազային տուրքի 50-ապատիկի չափով
11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար՝ տարեկան
 
բազային տուրքի 10-ապատիկի չափով

Հիմնավորում

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

Վերոհիշյալ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի /2004թ. մարտի 16-ի ՀՕ-52-Ն/ օրենքից, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մեջ. մասնավորապես` հստակեցվել են բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությւայն տեսակները, գործունեության որոշ տեսակներ օրենքից դուրս են եկել /օրինակ`միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների պատրաստելու, սպասարկելու գործունեության տեսակները/, գործունեության որոշ տեսակներ ճանաչվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ /օրինակ` միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանություն իրականացման եւ այլն/:

«Պետական տուրքի մասին» գործող օրենքն արտացոլում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախկին տարբերակը: Օրենքների միջեւ եղած հակասությունը վերացնելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում 2005թ. կավարտվեն լիցենզավորման կարգերի մշակումն ու սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, որից հետո կսկսվի լիցենզավորման գործընթացը, վերոհիշյալ օրենքի նախագծի ընդունումը դառնում է հրատապ, ապահովելու նաեւ լիցենզավորվող անձանց ֆինանսական պարտավորությունների հստակ կատարումը: