Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0616-08.10.2021-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել 6-րդ մասով.

«2. Փաստաբանական գործունեության վճարի չափը որոշվում է փաստաբանի եւ վստահորդի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր):»:

«6. Փաստաբանական գործունեության համար կատարվող վճարումները իրականացվում են «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար՝ կարգապահական եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: