Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«1. Նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունից հանել «կարգով եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով.
«8) ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 27.2 հոդվածով.
«Հոդված 27.2 Նոտարի պատասխանատվությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար
1. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նոտարը ենթակա է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա: