Հոդված 1. 0րենքի 4 հոդվածի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Նշանակում եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, նրա տեղակալներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղակայված զինվորական միավորումների կամ զինվորական մասերի հրամանատարներին»:
Հոդված 2. Օրենքի 5հոդվածի «բ կետից հանել «մշակում եւ»արտահայտությունը
Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի «դ» կետից հետո ավելացնել հետեւյալ խմբագրությամբ նոր «ե» կետը.
«ե) Հաստատում է զինված ուժերի բարձրագույն սպաների կողմից զբաղեցման ենթակա պաշտոնների միասնական ցանկը»: Այդ կապակցությամբ օրենքի ե-ժէ կետերը համարել զ-ժը:
Հոդված 4. Օրենքի 5 հոդվածի «ժե» կետում «նվազեցման» բառից հետո ավելացնել «կամ վերացման» արտահայտությունը, իսկ «վստահության» բառից առաջ ավելացնել «միջեւ» բառը:
Հոդված 5. Օրենքի 10 հոդվածի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«մշակում է Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները»:
Հոդված 6. Օրենքի գ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը` զինված ուժերի ընդհանուր թվաքանակի եւ կառուցվածքի վերաբերյալ:
Հոդված 7. օրենքի 10 հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր «դ» կետով.
«դ) Կառավարությանն առաջարկություն է ներկայացնում զինված ուժերի բարձրագույն սպաների կողմից զբաղեցման ենթակա պաշտոնների միասնական ցանկի մասին»: Այդ կապակցությամբ օրենքի դ-է կետերը համարել ե-ը
Հոդված 8. Օրենքի 12 հոդվածի 1 նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այլ զորքերի ստեղծումը, ղեկավաումը, կառավարումը եւ գործունեությունն իրականացվում են սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքների հիման վրա»:
Հոդված 9. Օրենքի 13 հոդվածի 1 նախադասության «դրություն» բառից հետո հանել վերջակետը եւ ավելացնել հետեւյալ արտահայտությունը.«եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:
Հոդված 10. Օրենքի 14 հոդվածի 1 նախադասությունը հանել:
Հոդված 11. Օրենքի 14 հոդվածի 3 նախադասությունից հանել «կառավարման» բառը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թ. հունվարի 1-ից: