Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրական» բառը փոխարինել «նորմատիվ իրավական» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «նրա դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) լրացնել նոր 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են՝ անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 1-ին կետում «երեխա» բառը փոխարինել «զավակ» բառով.
2) 7-րդ մասում «վնասում է» բառերից հետո լրացնել «կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել» բառերը.
3) 9-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».
4) 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «նա» բառից հետո լրացնել «ունի կամ» բառերը.
2) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
3) 5-րդ մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաեւ երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերը:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «կեղծ» բառերից հետո լրացնել «կամ սխալ» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հարուցվում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն եւ ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, որի կողմից սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն լուծվում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը»:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը
1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե՝
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին.
4) նա ունի պետության հանդեպ չկատարված հարկային կամ հանրային իրավական դրամական պարտավորություններ.
5) նա ունի «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով նախատեսված պարտավորություններ՝ մասնավորապես:
ա. տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին եւ վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը.
բ. ունենալով զինվորական հաշվառում չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում.
գ. հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական փորձաքննություն (վերափորձաքննություն) անցնելու պարտականություն.
դ. քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին.
ե. դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված՝ դիմումը մերժելու հիմքերի բացակայության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմող անձը: Նշված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքները տրվում են դիմող անձին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Դատական դեպարտամենտի, Պետական եկամուտների կոմիտեի եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
4. Այլ պետության քաղաքացիություն չունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելիս սույն մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու անհնարինության դեպքում քաղաքացին այն կարող է ներկայացնել դիմելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստումը (տեղեկանքը) եռամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումն ընդունած մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժվում է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելուց հետո քաղաքացին մեկ տարվա ընթացքում կարող է կրկին դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված գրավոր հավաստումը (տեղեկանքը) ներկայացնելու դեպքում:»:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով պահանջվող տեղեկությունների իսկության եւ հավաստիության համար պատասխանատվություն է կրում փաստաթուղթը ներկայացնող անձը: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո հինգ տարվա ընթացքում պարզվի, որ անձի կողմից ներկայացվել են կեղծ փաստաթղթեր եւ առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված՝ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը մերժելու հիմքեր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժը կորցարած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն եւ ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անձի քաղաքացիության վերաբերյալ հարցը լուծելու համար»:
Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած դրական եզրակացություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կազմած բացասական եզրակացությունները, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից կազմված եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում: Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ եւ ուղարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում անձին քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ առանց սույն հոդվածի 1-5-րդ մասերի պահանջների պահպանման: Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող առաջարկությանը կցվում են անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ համաձայնությունը եւ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությունը, որը ստանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ Ազգային անվտանգության ծառայություն հարցում կատարելու միջոցով:
7. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստում ներկայացնելու դեպքում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում նրա կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ օրենքով սահմանված կարգով վավերացված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելը հավաստող փաստաթուղթ) լիազոր մարմին ներկայացնելու պահից:
9. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ներկայացնելու կարգը» բառերը փոխարինել «ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները» բառերով:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրից սկսած իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումի մերժման կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ