Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6721-30.08.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի N Հ.Ն-1029-I օրենքի `

1) 3-րդ հոդվածի «ա» եւ 4-րդ հոդվածի «ա» ու «բ» ենթակետերում «ինչպես նաեւ այլ անձինք» բառերը փոխարինել «այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով,

2) 3-րդ հոդվածի «բ» ենթակետում «հրամանատարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերը,

3) 4-րդ հոդվածի «բ» ենթակետում «ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների եւ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի» բառերով,

4) 5-րդ հոդվածում «եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների վարչությունների եւ մաքսային վարչության» բառերը փոխարինել «եւ տարածքային կառավարման նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արցախյան ազատամարտի տարիներին հաղթանակի ձեռքբերման, ինչպես նաեւ պաշտպանության եւ հասարակական կարգի ապահովման գործում զգալի ավանդ ունեցող ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերին պետական պարգեւներ շնորհելու հանգամանքով: