Հոդված 1. «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (29 մարտի 1994 թվականի, ՀՕ- 97-Ն)`
1) 3-րդ հոդվածի «ա» եւ 4-րդ հոդվածի «ա» եւ «բ» կետերում «ինչպես նաեւ այլ անձինք» բառերը փոխարինել «այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով.
2) 3-րդ հոդվածի «բ» կետը «հրամանատարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով.
3) 4-րդ հոդվածի «բ» կետում «ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության պետական վարչության, մաքսային մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության եւ մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների» բառերով.
4) 5-րդ հոդվածում «եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների եւ մաքսային վարչության» բառերը փոխարինել «եւ տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության եւ մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: