Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-011-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1) որակավորման ապահովում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց.»:

2) 1-ին մասի 15-րդ կետից հանել վերջին նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17) ըստ գնման ձեւերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի եւ որակավորման ապահովման ձեւին եւ չափին ներկայացվող պահանջները.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ եւ 19-րդ կետերով.

«18) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.

19) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի 3-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 4) որոնց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը հայտը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի, իսկ բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ..».

4) 1-ին մասի 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետով նախատեսված պայմանը չի գործում միջազգային պայմանագրերով նախատեսված միջոցների հաշվին կատարվելիք գնման գործընթացների նկատմամբ:».

5) 1-ին մասի 6-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «դադարեցմանը» բառից հետո լրացնել «եւ մասնակիցը հրավերով եւ (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի եւ (կամ) որակավորան ապահովման գումարը,» բառերը.

բ. «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից,».

գ. «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

6) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում եւ հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին եւ մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումը ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշումը բողոքարկելու վերաբերյալ հարուցված եւ չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքում որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն մասի պահանջը չի տարածվում սույն օրենքի 23-րդ հոդվածի կիրառմամբ կազմակերպվող գնման գործընթացի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Անգործության ժամկետն առնվազն 10 օրացուցային օր է:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի`

1) չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր.

2) կիրառելի է, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել եւ այն մերժվել է: Սույն կետի կիրառման դեպքում անգործության ժամկետը սահմանվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությամբ:».

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում չի բողոքարկվում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչեւ անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «Պատվիրատուն» բառից առաջ լրացնել «Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Պատվիրատուի եւ մասնակցի հակաօրինական գործողությունների հետեւանքները

1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի եւ մասնակցի հակաօրինական արարքներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «հայերեն» բառից հետո լրացել «եւ ռուսերեն» բառերը, «անգլերեն» բառից հետո հանել «եւ ռուսերեն» բառերը:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «ծրագրային,» բառից հետո լրացնել «կապի ծառայությունների, անվտանգության սարքերի եւ սարքավորումներ, ներառյալ դրանց սպասարկման,» բառերը.

2) 4-րդ մասից հանել «եթե օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում՝ առնվազն երեսուն օրացուցային օր է:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կարիքների համար կատարվող գնումների դեպքում հայտերի ներկայացման ժամկետը՝

1) առնվազն տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) թղթային եղանակով իրականացվող գնումների դեպքում առնվազն քառասուն, իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում՝ առնվազն երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:».

3) 4-րդ մասում «տասնհինգ» բառը փոխարինել «տասն» բառով:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «երեսուն» բառը փոխարինել «քսան» բառով.

2) 7-րդ մասում «15» թիվը փոխարինել «10» թվով.

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.

2) 3-րդ մասում «չորս աշխատանքային» բառերը փոխարինել «յոթ օրացուցային» բառերով:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնակիցն իրավունք ունի նախաորակավորման հայտի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու նախաորակավորման հայտարարության պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Որեւէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

Հարցման եւ պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում հարցման եւ պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ, եթե հարցումը դուրս է նախաորակավորման հայտարարության բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:»:

Հոդված 13. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ.

«6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:»:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 կետով.

«4.1) գնման գինը.».

2) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) հայտի, պայմանագրի եւ որակավորման ապահովումներին վերաբերող պահանջները.».

3) 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «հայտարարությունը՝» բառից հետո լրացնել «գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,» բառերը:

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչեւ հինգ տոկոսին» բառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) տվյալներ` ընտրված եւ այդպիսին չճանաչված մասնակիցների վերաբերյալ ».

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:».

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը անհապաղ ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Հանձնաժողովի անդամները եւ քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում:»:

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «Առաջին տեղը զբաղեցրած» բառերը փոխարինել «Ընտրված» բառով.

2) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովումը

1. Պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձեւով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովում:

2. Պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձեւով: Կանխիկ փողի ձեւով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաեւ կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձեւով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի, որակավորման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 20. Օրենքի 36-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը եւ պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը:»

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը եւ պայմանագրի նախագիծն ստանալուց հետո՝ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը եւ պատվիրատուին ներկայացնում պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում նաեւ կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից:».

3) 4-րդ մասում «ներառյալ՝» բառը փոխարինել «կանխավճարի չափի կամ» բառերով:

Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետի վերջին նախադասությունից հանել «կամ վճարման պայմանների փոփոխությանը» բառերը.

2) 2-րդ մասում «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «անբարեխիղճ մրցակցության,» բառերը:

Հոդված 22. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով, «յոթ» բառը փոխարինել «տասն» բառով.

2) 3-րդ մասի 4-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.

3) 5-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգը» բառով:

Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը

1. Յուրաքանչյուր՝

1) շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) եւ որոշումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.

2) ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկել գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները:

2. Գնումների հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, եւ դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

3. Պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կատարած գործողության կամ անգործության հետեւանքով պատճառված վնասները հատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) եւ որոշումների բողոքարկման հայցային վաղեմության ժամկետ է, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման եւ պայմանագիրը միակողմանի լուծելու հետ կապված վեճերի, որոնց դեպքում հայցային վաղմության ժամկետը երեսուն օրացուցային օր է:»:

Հոդված 24. Օրենքի 47-51-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 25. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները համաձայնեցնում է լիազորված մարմնի հետ:»:

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

Հոդված 27. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի, 22-րդ եւ 23-րդ հոդվածների:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ