Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0111-20.08.2021,22.10.2021-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ իրենց մակագրված բողոքների եւ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընթացակարգերի քննության ավարտը, որից հետո դադարում են պաշտոնավարել: