Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ իրենց մակագրված բողոքների եւ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընթացակարգերի քննության ավարտը, որից հետո դադարում են պաշտոնավարել: