1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1, 9.2, 9.3, 9.4 եւ 9.5 կետերով.
9.1) | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն մասի 9.2, 9.3, 9.4 եւ 9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
9.2) | «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.3) | «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 60-ապատիկի չափով |
9.4) | «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
9.5) | Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
2. 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» ենթակետերով.
ժբ. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժգ», «ժդ», «ժե» եւ «ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
ժգ. | «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
ժդ. | «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 90-ապատիկի չափով |
ժե. | «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 75-ապատիկի չափով |
ժզ. | Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 150-ապատիկի չափով»: |
3. 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով.
ժա. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ՝ սույն կետի «ժբ», «ժգ», «ժդ» եւ «ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
ժբ. | «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
ժգ. | «Գնումների մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 90-ապատիկի չափով |
ժդ. | «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 75-ապատիկի չափով |
ժե. | Գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: