1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով.
«9.1) | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
9.2) | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.3) | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 60-ապատիկի չափով |
9.4) | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
9.5) | գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 30-ապատիկի չափով». |
2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ»-«ժզ» ենթակետերով.
«ժբ. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
ժգ. | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
ժդ. | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 90-ապատիկի չափով |
ժե. | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 75-ապատիկի չափով |
ժզ. | գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 60-ապատիկի չափով». |
3) 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա»-«ժե» ենթակետերով.
«ժա. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ | գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից |
ժբ. | «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
ժգ. | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ | բազային տուրքի 90-ապատիկի չափով |
ժդ. | «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 75-ապատիկի չափով |
ժե. | գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ | բազային տուրքի 60-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից: