Հոդված. 1. «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի N ՀՕ-354-Ն օրենքի ՝
1) 2-րդ հոդվածում «զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերը,
2) 3-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արցախյան ազատամարտի տարիներին հաղթանակի ձեռքբերման, ինչպես նաեւ պաշտպանության եւ հասարակական կարգի ապահովման գործում զգալի ավանդ ունեցող ՀՀ զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերին պետական պարգեւներ շնորհելու հանգամանքով: