Armenian ARMSCII Armenian
Կ-6722-30.08.2005-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (20 մայիսի 2002 թվականի, ՀՕ-354-Ն)`

1) 2-րդ հոդվածը «զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերով.

2)
3-րդ հոդվածի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 2.
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: