Armenian ARMSCII Armenian
Կ-0181-09.09.2021,22.10.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 7-րդ հոդվածի 1-ին, 51-րդ հոդվածի 1-ին եւ 56-րդ հոդվածի 3-րդ մասերում «տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերի եւ նորմատիվ իրավական այլ ակտերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: