Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-027-17.09.2021,25.10.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 1.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) փոփոխում, լրացնում, ուժը կորցրած է ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաեւ ապահովում է դրանց կատարումը:»:

Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է իրավական հսկողություն:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ