«1.1) մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է մասնագիտական հսկողություն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: