Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0342-17.09.2021,25.10.2021-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում.

1. 3-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշանավոր որեւէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ անվանափոխվել նաեւ մինչեւ նշանավոր որեւէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝ համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով:»:

2. լրացնել նոր 5-րդ մաս.

«5. Մինչեւ նշանավոր որեւէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ՝ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: