Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-073-26.10.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1 Աշխատանքային կենսաթոշակների ինդեքսավորումը .

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ նվազագույն կենսաթոշակի չափը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

2. Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը ինդեքսավորվում է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ փոփոխության (աճի) չափով:

3. Սույն հոդվածի իմաստով բազային տարի է համարվում բյուջետային տարվան նախորդող օրացուցային տարին:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել 23.1-ին հոդվածով.

«Հոդված 23.1 Զինվորական կենսաթոշակների ինդեքսավորումը.

1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը ինդեքսավորվում է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) 50 տոկոսի չափով:

2. Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

3. Սույն հոդվածի իմաստով բազային տարի է համարվում բյուջետային տարվան նախորդող օրացուցային տարին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

«Հայաստան» խմբակցության որոշում