Հոդված 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 12-ի N ՀՕ-355-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝
«զինծառայողները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: