1. 6.1-ին մասում «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերը,
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ, 6.3-րդ եւ 6.4-րդ մասերով.
«6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության կողմից տրված համապատասխան թույլտվության առկայության դեպքում:
6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ մասերով սահմանված հիմքերով:
6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2 մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3.
Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել եւ հաստատել սույն օրենքի 6.4-րդ կետով սահմանված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2 մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիազոր մարմնին դիմելու եւ պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն զբաղվել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության համապատասխան տեսակով բացառապես ՀՀ կառավարության թույլտվությամբ: Արդյունքում՝ համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կազմվում է ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ եւ ներկայացվում ՀՀ կառավարության քննարկմանը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից բիզնեսին, այդ թվում եւ օտարերկրյա իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականություն:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց` տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար պահանջվող ընթացակարգերի դյուրինացումը՝ բացառելով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու պահանջը:
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող օրենքի 6.2 մասում նշված բացառությունները պայմանավորված են հետեւյալ հանգամանքներով.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
«Վիճակախաղերի կազմակերպում» եւ «ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեությունները գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են, սակայն վերը նշված օրենքներով օտարերկրյա իրավաբանական անձանց համար սահմանված են սահմանափակումներ նշված գործունեություններով զբաղվելու համար:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում ռազմավարական հետեւյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում