Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում
1. 6.1-ին մասում «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերը,
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2-րդ, 6.3-րդ եւ 6.4-րդ մասերով.
«6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության կողմից տրված համապատասխան թույլտվության առկայության դեպքում:
6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ մասերով սահմանված հիմքերով:
6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2 մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել եւ հաստատել սույն օրենքի 6.4-րդ կետով սահմանված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2 մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը: