Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-0811 -01.11.2021-ՏՀ-011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՀՕ-495-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգավորումները գործելու են քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ քան, 2024 թվականի դեկտեմբերի 30-ը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: