Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-673-06.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետի «ներգրավված փոխառությունների» բառերից հետո լրացնել «եւ դրանց մուտքը հաստատող փաստաթղթերի» բառերը:

Հոդված 2 . Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «ձեւերը» բառից հետո լրացնել «եւ լրացման կարգը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2 մասի «զ» կետի «200 000 դրամի չափով» բառերը փոխարինել «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքովսահմանված չափով»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: