Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 108-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մասով.
«1.1. Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները եւ այդ ժամանակահատվածի համար չի վճարում աշխատավարձ՝ մինչեւ սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 113-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13) սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:».
2) 2-րդ մասը «115-րդ հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով՝ 115-րդ հոդվածի 1.1-ին մասով» բառերով:
Հոդված 3 . Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:».
2) 2-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին, 1.1-ին մասերով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասում «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 216-րդ հոդվածը «պահանջները» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ գործում է մինչեւ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ արտակարգ դրության եւ (կամ) կարանտինի ավարտը: