1) լրացնել նոր 3.1.-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառու են համարվում նաեւ զինծառայողի՝
1) եղբայրը.
2) քույրը.
3) պապը.
4) տատը:»:
2) լրացնել նոր 3.2.-րդ մասով.
«3.2. Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու? Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները, եւ այլ ապացույցներ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, ովքեր են հանդիսանում շահառու: Մասնավորապես, զինծառայողի՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Նույն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասն էլ սահմանում է, որ 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաեւ այլ անձը, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2) խնամել է զինծառայողին մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Խնդիրը այն է, որ այս պահին առկա է իրավիճակ, երբ ունենք 16 դեպք, որտեղ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուները բացակայում են, այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը այդ զինծառայողների մասով չի կատարվում? Սակայն մեզ հայտնի բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր, եղբայրներ, տատ կամ պապ?
Օրենքի այս նախագծով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառուներ կհամարվեն նաեւ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի՝ եղբայրը, քույրը, պապը եւ տատը:
Օրենքում կատարվող այս լրացումը նաեւ բխում է զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցելու պետության պարտավորվածությունից, որը մեր պետության առաջնահերթություններից է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ` ՊԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝
1. օրենքի նախագիծը.
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.
3. տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է Օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ08.11.2021թ.