Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-086-09.11.2021-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր) սույն օրենքի 12-րդ հոդդվածի բ) եւ գ) կետերով սահմանված մարմինների եւ անձանց, նրանց կողմից կատարված աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների վերաբերյալ տվյալների ամբողջություն:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) սահմանում է  հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց, նրանց կողմից կատարված աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե» կետով.

«ժե) հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի վարումը»:

Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի N 23 որոշմամբ հաստատված եղանակի կանխատեսման եւ օդերեւութաբանության ծառայությունների մասով ազատականացման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդաշնակեցնել ԵՏՄ անդամ երկրների տվյալ ոլորտի օրենսդրությունը, մասնավորապես  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման 1-ին կետով սահմանված «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի ներդաշնակության ապահովումը՝ կարգավորելով օդերեւութաբանության եւ  եղանակի կանխատեսման բնագավառում հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի /այսուհետ՝ պետական ռեեստր/ ստեղծման եւ վարման հարցերը:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման եւ  լիազոր մարմնին օդերեւութաբանության եւ  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու  անհրաժեշտությամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Օրենքի ներդաշնակեցում ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՒՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն