Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստր (այսուհետ՝ պետական ռեեստր) սույն օրենքի 12-րդ հոդդվածի բ) եւ գ) կետերով սահմանված մարմինների եւ անձանց, նրանց կողմից կատարված աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների վերաբերյալ տվյալների ամբողջություն:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) սահմանում է հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի վարման, հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց, նրանց կողմից կատարված աշխատանքների ու մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ հիդրոօդերեւութաբանական երեւույթների եւ պրոցեսների վերաբերյալ տեղեկատվությունը պետական ռեեստրում ներառելու կարգը»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե» կետով.
«ժե) հիդրոօդերեւութաբանական ծառայություններ մատուցող անձանց պետական ռեեստրի վարումը»:
Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: