«16) ընթացիկ եզրակացություն՝ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված եւ հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված փաստաթուղթ.
17) հաշվեքննության արձանագրություն՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվեքննողի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ կազմված եւ իր ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Միջազգային համագործակցությունը եւ ստանդարտները
1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության եւ դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների եւ դրանց միջազգային կազմակերպությունների հետ:
2. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն՝ առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Օրինականության եւ գաղտնիության սկզբունքները
1. Հաշվեքննիչ պալատի անդամները եւ հաշվեքննողները՝
1) գործում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.
2) չեն կարող տարածել իրենց հասանելի՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվողների համար չափորոշիչները:»:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքացիական ծառայողների» բառերից հետո լրացնել «, փորձագետների եւ մասնագետների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: