Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-089-12.11.2021-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.3-րդ մասով.

«2.3. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

Հոդված 2"  Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում «մարտական գործողություններին մասնակցելու» բառերից հետո լրացնել «կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու» բառերը:

Հոդված 3"  Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «մարտական գործողություններին մասնակցելու,» բառերից հետո լրացնել «պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու,» բառերը:

Հոդված 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1" Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի՝ տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի եւ օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի, տարբերության չափով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ)՝ չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարել եւ այն «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հետ միասին Ազգային ժողով քննարկման ներկայացնել:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը (66140 դրամ) չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված  «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-223-Ն օրենքով 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ), կազմում է 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է:  Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 եւ 2021 թվականների համար նախատեսված էր 66140 դրամ:

Վերը նշված խնդրի կարգավորման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի  ՀՕ-224-Ն, համապատասխանաբար նաեւ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-506-Ն օրենքներով լրացում կատարվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածում եւ նախատեսվեց, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի, համապատասխանաբար նաեւ 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից. հիշյալ օրենքներն (ՀՕ-224-Ն եւ ՀՕ 506-Ն) ընդունվեցին որպես ժամանակավոր նորմատիվ ակտ: 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-506-Ն օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

2022 թվականի պետական բյուջեի նախագծով պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, այսինքն այն պահպանվելու է 66140 դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ նույն է մնալու նաեւ նվազագույն աշխատավարձ ստացողների համար հարկերի եւ սոցիալական վճարի ընդհանուր չափը, մասնավորապես 2022 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի չափը կսահմանվի 21 տոկոս, սակայն նպատակային սոցիալական վճարը մինչեւ 500000 դրամ եկամուտ ունեցողների դեպքում սահմանվելու է 4.5 տոկոսի չափով՝ գործող 3.5 տոկոսի փոխարեն: Արդյունքում պահումների ընդհանուր չափը դարձյալ կկազմի 25.5 տոկոս եւ  նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը կմնա նույնը՝ 91275 դրամ:

Նախագծով առաջարկվում է նաեւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավման ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգեւատրման իրավունք տվող աշխատաժամանակում, ինչպես նաեւ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատվելու դեպքում չկիրառել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ հիմնական աշխատավարձի իջեցման դրույթները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը մշակվել է մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախմբի, կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների, հարկային տեսչության 2-րդ եւ 1-ին կարգի մասնագետների համար ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերին համահունչ՝ նվազագույն ամսական աշխատավարձին առվազն հավասար հիմնական աշխատավարձ ապահովման նպատակով՝ մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը:

Նախագծում ներառվել են նաեւ վարժական հավաքներին կամ  զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց որոշակի երաշխիքներով ապահովելու դրույթներ՝ հաշվի առնելով ներկայում պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների շրջանակներում հանրային ծառայողներին ներգրավելու հանգամանքը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Մինչեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի բարձրացումը ապահովել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափին առնվազն հավասար չափով հիմնական աշխատավարձ ստանալու իրավունքը: Ապահովել նաեւ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական ծառայողի՝ կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգեւատրման իրավունքը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն