«2.3. Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը «մարտական գործողություններին մասնակցելու» բառերից հետո լրացնել «կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը «մարտական գործողություններին մասնակցելու,» բառերից հետո լրացնել «պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու,» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի՝ տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի եւ Օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով: